Ռուսաստանում դադարեցվել է հայկական արտադրության ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքի վաճառքը։ Սահմանափակումները կիրառել է «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը»՝ «Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարականով։
Կենտրոնից հայտնել են, որ որոշումն ընդունվել է արտադրանքին ներկայացվող պահանջների խախտումների պատճառով։
«Ներկայում «Ռոսպոտրեբնադզորի» կողմից նշված խմբաքանակների իրացումն արգելված է մանրածախ և առցանց վաճառքի համար՝ մինչև անհրաժեշտ ստուգումների ավարտը»,- նշվում է հաղորդագրության մեջ։



















