Արաբկիրի շենքները, փողոցները ազատվում են գովազդային պաստառներից

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են,որ Արաբկիրի շենքները, փողոցները, մայթերն ու սիզամարգերը ազատվում են տարատեսակ գովազդային պաստառներից։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության և Արաբկիր վարչական շրջանի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում ապամոնտաժվել են օրինական հիմք չունեցող տասնյակ գովազդային պաստառներ, վահանակներ և դրանք կրող մետաղյա կոնստրուկցիաներ։