Օձուն գյուղում հրդեհի հետևանքով 30 հավ է անկել

Հունվարի 25-ին, ժամը 21։25-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղում այրվում է անասնագոմի տանիք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օձուն գյուղի 2-րդ փողոցի 1-ին փակուղու տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։51-ին, մարվել՝ 23:11-ին։ Այրվել են տանիքի ծածկի փայտյա կառուցատարրերը (մոտ 12 քմ), 50 հակ անասնակեր և անկել՝ 30 հավ։