«Սխալ բան եմ տեսել, ծեծել եմ».ասում է 29-ամյա կնոջը սպանած 58-ամյա ամուսինը

«Սխալ բան եմ տեսել, ծեծել եմ».ասում է 29-ամյա կնոջը սպանած 58-ամյա ամուսինը
«Սխալ բան եմ տեսել, ծեծել եմ».ասում է 29-ամյա կնոջը սպանած 58-ամյա ամուսինը

58-ամյա Ա. Դեմիրխանյանը 12 տարի եւ 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել 29 -ամյա կնոջը սպանելու համար: Թե Լոռու մարզի առաջին ատյանի, թե ՀՀ վերաքննիչ քրեական դատարանները կնոջը սպանելու մեջ մեղավոր են ճանաչել Ա. Դեմիխանյանին: Վերջինս, համաձայն չլինելով երկու ատյանների կայացրած որոշումների հետ, դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան: 58-ամյա ամուսինը հայտարարել էր, որ ինքը միշտ էլ համատեղ կյանքի ընթացքում ծեծել է կնոջը, բայց սպանել չի ցանկացել:

«Ծեծել եմ, որ սխալ բաներ եմ տեսել, ծեծել եմ»,- ասել էր նա:

ՀՀ վճռաբեկ դատարանը, սակայն, նախագահությամբ դատավոր Դ. Ավետիսյանի, վերադարձրել է բողոքը՝ անփոփոխ թողնելով իր երկու նախորդների՝ 12 տարի եւ 6 ամիս սահմանած պատժաչափը: Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2011 թվականի աշնանը Ա. Դ.-ն Ստեփանավան քաղաքի հանգստյան տներից մեկի պահակակետում ալկոհոլային հարբածության վիճակում խանդի հողի վրա վիճաբանել է իր կնոջ՝ 29-ամյա Ի. Շիշլոյի հետ եւ նրա գլխի շրջանում մարմնական վնասվածքներ հասցնելով՝ կնոջը զրկել կյանքից: Վկաներից Լ. Բ.-ի դատաքննական ցուցմունքով պարզվել է, որ երբ ինքը մտել է պահակակետ, հատակին արյան հետքեր է նկատել, վարագույրի հետեւում էլ նկատել է տուժողին՝ արյունոտված: Կարդալ ավելին