Լեհաստանի ողջ տարածքում կարանտին կհայտարարվի

Լեհաստանի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքի պատճառով որոշում են կայացրել կարանտինային միջոցներ կիրառել ողջ երկրի տարածքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Վերջին օրերի ընթացքում հանրապետությունում լոքդաուն էր հայտարարվել միայն առանձին շրջաններում: Սակայն Լեհաստանի առողջապահության նախարար Ադամ Նեձելսկին հայտարարել է, որ իրենք մտադիր են ողջ երկրի  տարածքում փակել հյուրանոցները, մշակութային և սպորտային կենտրոնները, սահմանափակել առևտրի կենտրոնների գործունեությունը:

Նա տեղեկացրել է նաև, որ պետք է վերադառնան 1-3-րդ դասարանների հեռավար ուսուցմանը: