«Դեկտեմբերի հետ կապված մենք որեւէ քննարկում չունենք». Վահրամ Բաղդասարյան

«Դեկտեմբերի հետ կապված մենք որեւէ քննարկում չունենք». Վահրամ Բաղդասարյան
«Դեկտեմբերի հետ կապված մենք որեւէ քննարկում չունենք». Վահրամ Բաղդասարյան

«Ես չեմ կարող դեկտեմբերի ընտրություների հետ կապված որեւէ երաշխավոր հանդիսանալ»:

ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման հայտարարություն է արել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով, իրենց խմբակցությունը դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ որեւէ որոշում չի կայացրել:

«Դեկտեմբերի հետ կապված մենք որեւէ քննարկում չունենք: Դա վտանագավոր քայլ է, որը կարող է ապագայում ձեւավորվելիք ԱԺ-ն դարձնել միահեծան»,- հայտարարել է Բաղդասարյանը` հավելելով, թե այդ պարագայում չի կարող իրական ընդդիմություն ձեւավորվել ԱԺ-ում:

Նա շարունակում է պնդել, որ պետք է ԸՕ-ն վերջնական տեսքի բերել, ժամանակ տրվի քաղաքական ուժերին, որ պատրաստվեն արտահերթ ընտրություններին: Բայց, ոչ դեկտեմբերին: