«Քիչ առաջ, ոչ աշխատանքային օրով, Դավիթ Մինասյանի գործով վարույթն իրականացնող մարմինը հայտարարեց նախաքննության ավարտի մասին», – Ֆեյսբուքյան գրառում է կատարել 18-ամյա Դավիթ Մինասյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ՝ Ծաղկազարդի պատարագի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել։ Միջադեպից հետո կալանավորվել է 18-ամյա Դավիթ Մինասյանը, որն մինչ այժմ գտնվում է հիվանդանոցում՝ ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով։ Ընտանիքը և փաստաբանները բազմիցս նշել են Մինասյանի՝ կալանավորման հետ անհամատեղելի առողջական խնդիրների մասին։



















