Ժամկետային զինծառայողը հացադուլ է հայտարարել

ՀՀ ժամկետային զինծառայող 23 ամյա Սուրեն Կիրակոսյանը, մոր պնդմամբ, Երեւանի Կանազի զինվորական հոսպիտալում առողջական խնդիրներին լուծում չստանալու պատճառով երեկվանից հացադուլ է հայտարարել:
Բժիշկներն արդեն 2-րդ անգամ առաջակրում են նրան վիրահատել մեջքի պիգմենտային խալը, սակայն տղան չի համաձայնվում՝ կարծելով, որ վիրահատությունը կարող է վնասել իր կյանքին:
«Նա պետք է ոչ շարային ծառայեր, սակայն ծառայել է լիարժեք, որի համար էլ առողջական խնդիրներ են առաջացել մոտը՝ մեջքի խալը մեծացել է ու ճաք է տվել: Նոր էլ զանգեց ասաց, որ նրան տեղափոխում են Գորիսի քերակատարողական հիմնարկ»,- «Մեդիալաբին» հայտնում է մայրը՝ Զվարթ Կիրակոսյանը:
Նշենք, որ տղան 2 անգամ խուսափել է ծառայությունից՝ պատճառաբանելով իր առողջական խնդիրները ու արդեն երկրորդ անգամ քրեական պատասխանատվության են նրան ենթարկում դրա համար:
Երեւանաի Կանազի զինվորական հոսպիտալի աշխատակիցները հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ, այդ թվում նաեւ հաստատել, կամ ժխտել Կիրակոսյանի հացադուլի լուրը:
© Medialab.am