Հանրային լողափերում այլևս չեն իրականացվում փրկարարական և բուժսպասարկման ծառայություններ

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը իրազեկում է, լողափնյա հանգստի ակտիվ սեզոնի ավարտի հետ կապված հանրային լողափերում այլևս չեն իրականացվում փրկարարական և բուժսպասարկման ծառայություններ:

ՊՈԱԿ-ը հորդորում է խստիվ պահպանել անվտանգության կանոնները: