4 հայ գերիների ազատ արձակումը խաղաղության հույս է ներշնչում և հույս է տալիս հենվելու մեզ մնացած 19 պահվող անձանց արձակմանը. Միրզոյան

Հայ գերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը նշանակալի ներդրում կլինեն Երևանի և Բաքվի միջև հաշտեցման գործընթացում։ Չորս հայ գերիների ազատ արձակումը խաղաղության հույս է ներշնչում և հիմք է տալիս ակնկալելու մնացած 19 պահվող անձանց ազատ արձակումը։ Այս մասին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա իր ելույթում նաև ընդգծել է, որ խաղաղությունը, ինչպես ժողովրդավարությունը, չի կարող ընկալվել որպես ինքնաբերաբար տրված արժեք․ այն պետք է մշտապես սնուցել, պաշտպանել և ամրապնդել՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին ճնշումների պայմաններում։