Վատ զգացողություններ չունեմ. Մարուքյանը՝ Արման Բաբաջայանի՝ խմբակցությունը լքելու որոշման մասին. Տեսանյութ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ակնկալում է, որ խմբակցությունը լքելու մասին հայտարարած Արման Բաբաջանյանը սկզբունքային կգտնվի և կհրաժարվի նաև պատգամավորական մանդատից։

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Մարուքյանն ասաց՝ խորհրդարանական կառավարման երկրում անկախ պատգամավորի ինստիտուտ չկա։ «Յուրաքանչյուր խմբակցություն ձևավորվում է ընտրությունների միջոցով, հետևաբար, մենք էլ ակնկալում ենք, որ մանդատից հրաժարվի»,- ասաց Մարուքյանը՝ նկատելով, որ չի զղջացել նրան ԼՀԿ համամասնական ցուցակում ընդգրկելու համար։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.