Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նախկին VIP մասնաշենքի առաջին հարկում տեղի է ունեցել Հայաստանի ազգային ավիափոխադրող և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Fly Arna ընկերության գլխավոր գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։
Նոր գրասենյակը կահավորված է բաց տարածության աշխատավայրի (open environment) ձևաչափով ՝ աշխատանքի և հանգստի համար նախատեսված առանձին տարածքներով, հանդիպումների և կոնֆերանսների մի քանի սրահներով: Նույն օրը ընկերությունը ստացել է իր առաջին օդանավը և պաշտոնապես հայտարարել իր թռիչքների մեկնարկի մասին․ համաձայն կոմերցիոն չվացուցակի՝ թռիչքները կմեկնարկեն 2022 թվականի հուլիսի 3-ից։
FlyArna-ի չվերթների տոմսերն արդեն վաճառքում են, և հաճախորդները կարող են ամրագրել դրանք՝ այցելելով Fly Arna-ի պաշտոնական կայք (ww.flyarn.com), կապ հաստատելով զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների հետ:
Մեկնարկային չվերթները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Հուրգադա և Շարմ էլ Շեյխ՝ սկսած 2022 թվականի հուլիսի 3-ից: Ավիաընկերությունն աշխատանքներ է իրականացնում չվերթների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ և շուտով կհայտնի նոր ուղղությունների մասին