Արտյոմ Սմբատյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտյոմ Սմբատյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Արտյոմ Սմբատյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ»:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Ռաֆիկ Մաշադյանն ազատվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

 «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով և 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Ռաֆիկ Մաշադյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»: