Արաբկիր ԲԿ-ում կորոնավիրուսով երեխաների համար մոդուլային ընդունարան է կառուցվում․ Նախարար․ Տեսանյութ

Առողջապահության նախարարության և Արաբկիր ԲԿ-ի համագործակցության արդյունքում հերթական մոդուլային ընդունարանն է կառուցվում՝ կորոնավիրուսի կասկածով երեխաների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մինչ այս Արաբկիր ԲԿ-ում գործել է առանձնացված մասնաշենք և մանկական վերակենդանացման բաժանմունք հատուկ կովիդի համար, իսկ այս մոդուլը կընդլայնի ԲԿ հնարավորությունները», -գրել է նախարարը։

Արաբկիր ԲԿ մոդուլ

Առողջապահության նախարարության և Արաբկիր ԲԿ-ի համագործակցության արդյունքում հերթական մոդուլային ընդունարանն է կառուցվում՝ կովիդի կասկածով երեխաների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար։ Մինչ այս Արաբկիր ԲԿ-ում գործել է առանձնացված մասնաշենք և մանկական վերակենդանացման բաժանմունք հատուկ կովիդի համար, իսկ այս մոդուլը կընդլայնի ԲԿ հնարավորությունները։

Gepostet von Arsen Torosyan am Samstag, 6. Juni 2020