Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է․

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, նոյեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերի առանձին շրջաններում այսօր ցերեկը սպասվում են թույլ տեղումներ: Նոյեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 6-8 աստիճանով։

Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը` առանց տեղումների եղանակ: