Սերգեյ Դանիելյան. «Րաֆֆին ուզում է այն, ինչ, որ ուզում են բոլոր հասարակական կազմակերպությունները»

Սերգեյ Դանիելյան. «Րաֆֆին ուզում է այն, ինչ, որ ուզում են բոլոր հասարակական կազմակերպությունները»
Սերգեյ Դանիելյան. «Րաֆֆին ուզում է այն, ինչ, որ ուզում են բոլոր հասարակական կազմակերպությունները»

«Վաղը Րաֆֆին եկավ, դառավ նախագահ, հիմա ուզեցին հանեն, ո՞նց են հանելու: Լեւոնին կարողացա՞ն հանել, չէ: Կեղծեց սաղ բաները, Վազգեն Մանուկյանին ռադ արեցին, շարունակվեց, ու պոռնոգրաֆիան սկսվեց ու վերարտադրվում է մինչեւ հիմա: Նույնն էլ ստեղ է լինելու :

Անձնապես հասկանում ես, որ Րաֆֆին էդ մարդը չէ, բայց ոնց կարող էիր իմանայիր, որ մարդը 6 լեզու իմանալով հանդերձ, Լեւոնին եմ ասում, ոչ մի լեզվով չկարողանա բացատրել` ինչ է ուզում: Չկարողացավ, ինքն էլ չգիտեր»,- այսօր դասադուլավորների հետ հանդիպման ժամանակ ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը: Նրա խոսքերով, նախ պետք է պարզել` մենք ուզո՞ւմ ենք անկախ պետություն ունենալ, թե՞ չենք ուզում. «Այդ հարցին չկարողացա պատասխանել…ո՞նց ստեղծվեց էս պետությունը, սովետը քանդվեց, մենք մնացինք բորտին: Ասինք` լավ եկեք ստեղծենք պետություն: Ստեղծեցինք, էն ինչ գրված է գրքերի մեջ ազատագրական պայքար, բան, սուտ է, ես էլ հո գիտեմ: Դուրս էինք եկել Ազատության հրապարակ գոռում էինք՝ Լենին-պարտիա-Գորբաչով: Հետո մի հատ Սումգայիթ բերեցին գլխներիս, հասկացանք, որ Լենին-պարտիան չկա ու ստեղծեցինք պետություն»:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/25/218961/