Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:
«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծվել է շուրջ 238 հա տարածք, 93 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8300 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում: