Ֆրանսիան հաստատել է կորոնավիրսուսի նոր տարբերակի առաջին դեպքը

Ֆրանսիայում հաստատվել է Մեծ Բրիտանիայում վերջերս հայտնաբերված կորոնավիրուսի ավելի վարակիչ տարբերակի առաջին դեպքը: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ BBC-ն տեղեկացնում է, որ Ֆրանսիայի Առողջապահության նախարարության տվյալներով տվյալ անձը Ֆրանսիայի քաղաքացի է, ով ժամանել էր Լոնդոնից դեկտեմբերի 19-ին: Վարակը հաստատվել է դեկտեմբերի 21-ին բուժհաստատությունում թեստավորում կատարելուց հետո: Ըստ նախարարության՝ քաղաքացու մոտ վարակը եղել է առանց ախտանշանների և ներկայում նա ինքնամեկուսացված է տանը:

Այլ երկրներ նույնպես հայտնել են կորոնավիրուսի նոր տարբերակի մասին: Նախօրեին Ճապոնիայում 5 ուղևորի մոտ է հաստատվել, որոնք եկել էին Մեծ Բրիտանիայից: Ավելի վաղ նման դեպքերի մասին տեղեկացվել էր Դանիայում, Ավստրալիայում և Նիդերլանդներում: