Սպանության փորձի մեղադրանքով Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվող անձը հայտնաբերվել է Երևանում

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և ՔՈ գլխավոր վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 29-ին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում հայտնաբերվել և Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Արտեմ Կ.-ն, որը 2002 թ. հոկտեմբերի 4-ից Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք, տեղեկացնում է ոստիկանությունը։