ՀՀ Գյուղնախարարն մեկնել է Արգենտինա

ՀՀ Գյուղնախարարն մեկնել է Արգենտինա
ՀՀ Գյուղնախարարն մեկնել է Արգենտինա

կազմակերպության նախագահ Ուգո Լուիս Բիոլկատիի և քարտուղար Խոսե Պեդրո Ռեխխիի հրավերով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մեկնել է Արգենտինայի Հանրապետություն` մասնակցելու Բուենոս-Այրեսում կայանալիք անասնաբուծության, գյուղատնտեսության և միջազգային արդյունաբերության 125-րդ հեղինակավոր ցուցահանդեսին:

Ըստ ՀՀ Գյուղնախարարության պաշտոնական հաղորդագրության, ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը կայանալու է 2011 թվականի հուլիսի 23-ին մրցադաշտում:

Ցուցահանդեսի ընթացքում տեղի է ունենալու չեմպիոն հռչակված գյուղատնտեսական կենդանիների շքերթ, ներկայացվելու են արգենտինական արտադրության գյուղատնտեսական ապրանքներ, կազմակերպվելու են թեմատիկ համաժողովներ և սեմինարներ, գործնական հանդիպումներ:

Նախատեսվում է նախարարի հանդիպումը Արգենտինայի Հանրապետության գյուղատնտեսության, անասնաբուծության և ձկնաբուծության նախարար Խուլիան Դոմինգեսի հետ: Կքննարկվի երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կստորագրվի փոխըմբռնման հուշագիր:

Այցի ընթացքում Սերգո Կարապետյանը կհանդիպի արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների, մասնավորապես, ճանաչված գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ: Հիմնական նպատակը վերջինիս գյուղատնտեսական արտադրությանն ու վերամշակող ձեռնարկություններին ծանոթանալն է, արգենտինական առաջավոր փորձը մեզանում օգտագործելու և տեղայնացնելու ցանկությունը: Հաջորդ հանդիպումը կլինի ագրոպարենային բնագավառի արգենտինահայ գործարարների հետ, որոնց նախարարը կհրավիրի մասնակցելու Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում 2011 թվականի հոկտեմբերի 14-16-ը Երևանում կազմակերպվող հայ ֆերմերների առաջին համաշխարհային համաժողովին:

© Medialab.am