Սեպտեմբերի 1-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ ևս 2-4 աստիճանով։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-3-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում՝ օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում` օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ին կբարձրանա ևս 2-4 աստիճանով: