Սեպտեմբերի 15-ից ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության. Տեսանյութ

Սեպտեմբերի 15-ից դպրոցներում մեկնարկում է ուսումնական նոր տարին։ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով ոստիկանությունն այս ուղղությամբ արդեն սկսել է իրականացնել համապատասխան աշխատանք։
Դպրոցների հարակից տարածքներում թարմացվել են ճանապարհային նշաններն ու գծանշումները։

Ոստիկանության արտաքին ծառայությունները՝ պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները, ճանապարհային ոստիկանները, տարածքային բաժինների ծառայողները դպրոցների հարակից տարածքներում կիրականացնեն ուժեղացված ծառայություն։

«Զգուշացեք՝ երեխաներ են» կարգախոսով ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանները կրթական հաստատությունների շրջակայքում կապահովեն հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը։

Հարգելի՛ քաղաքացիներ, կոչ ենք անում պահպանել հակահամաճարակային անվտանգության և ճանապարհատրանսպորտային կանոնները: Մաղթում ենք բարի ուսումնական տարի։

ՀՀ ոստիկանություն