Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 225 միլիոնը.Factor

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 225 միլիոնը: Այս տվյալները ստանում ենք Worldometers կայքից: Մինչև այժմ կորոնավիրուսից մահացել է 4, 6 մլն մարդ, առողջացել` 201,8 մլն հիվանդ:

Ըստ կայքի` վարակվածների թվով երկրներից առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ն` 41,8 մլն վարակվածով, 2-րդ տեղում Հնդկաստանն է 33մլն, 3-ում` Բրազիլիան`20,9մլն հիվանդով:

Նրանց հաջորդում են Մեծ Բրիտանիան, Ռուսաստանն ու Ֆրանսիան: Տասնյակում են նաև Թուրքիան, Իրանը, Արգենտինան ու Կոլումբիան: Հայաստանն այս պահին աղյուսակում 83-րդն է` շուրջ 249 հազ. վարակվածով, Վրաստանը 50-րդն է, մինչև այժմ այնտեղ գրանցվել է 580 հազ հիվանդ:

Այս մասին հայտնում է Factor.am-ը: