Չնայած COVID-19 թվերի նվազմանը, համակարգը գործում է լարված. Թորոսյանը պարզաբանել է երբ պատվաստանյութը կհասնի Հայաստան

այաստանում կորոնավիրուսի թվերի հետ կապված դրական դինամիկա է նկատվում, սակայն առողջապահական համակարգը շարունակում է լարված գործել: «Արմենպրես»ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ վերջին տվյալների համաձայն 4 հազար 109 թեստից արձանագրվել է 1589 նոր դեպք: Նախարարը նկատեց, որ ընդհանուր թեստերի մեջ տոկոսն է իջնում, բացարձակ թիվն է իջնում: 

«Ամեն դեպքում հերթի մեջ եղած մեր քաղաքացիների թիվը մեծ է: Այսօրվա տվյալներով` հոսպիտալացման հերթի մեջ ունենք 375 քաղաքացի: Նրանցից շատ ծանրը 25-ն են: Հավանաբար կկարողանանք նրանց օրվա մեջ հոսպիտալացնել: Ասեմ, որ օրեր առաջ հերթում սպասողների թիվը 800-ից ավելին է եղել, ինչպես տեսնում ենք այստեղ ևս նվազում կա: Այո, տարբեր ցուցանիշներում նվազում նկատվում է, սակայն հոսպիտալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը չի թուլանում: Ծանր դեպքերը երկար են պառկում, շաբաթներ են տևում, համակարգի վրա դեռ թեթևություն չենք զգում»,-ասաց Արսեն Թորոսյանը: 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։