Թեհրանը մերժում է համագործակցության Թրամփի առաջարկը՝ նոր պատժամիջոցների պատճառով. Azatutyun.am

Թեհրանը մերժում է Վաշինգտոնի համագործակցության առաջարկը՝ ամերիկյան կառավարության կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու որոշման պատճառով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչը:

«Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու մասին հայտարարությունների ֆոնին Թրամփի առաջարկը վստահություն չի ներշնչում», – ըստ իրանական պետական աղբյուրների, ասել է դիվանագետը, հավելելով, որ Վաշինգտոնն է «նախաձեռնել Իրանի հետ թշնամանքի և լարվածության նոր ալիքը»՝ սպանելով իրանցի գեներալին:

Սա պաշտոնական Թեհրանի առաջին արձագանքն է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:

Երեկ ուշ երեկոյան Սպիտակ տան ղեկավարը հատուկ ելույթ է ունեցել՝ հստակեցնելով Վաշինգտոնը դիրքորոշումը Իրանի հարցով: Թրամփի այդ ուղերձը փորձագետները գնահատում են որպես նահանջ կամ Իրանի հետ երկխոսելու ևս մեկ հնարավորություն:

Մանրամասները՝ այստեղ