Եռակողմ համաձայնագիրը նոր հնարավորություններ է ստեղծել տարածաշրջանի զարգացման համար․ Միշուստին

Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին եռակողմ համաձայնագիրը նոր հնարավորություններ է ստեղծել Անդրկովկասի տարածաշրջանի զարգացման համար: Նման տեսակետ է հայտնել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Մոսկվայում ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ բանակցությունների ժամանակ, գրում է ТАСС-ը։

«Ես վստահ եմ, որ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը համապատասխանում է Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերին», – ասել է նա։