Կամխուտում հրաձգարանում պայթյունի հետևանքով զոհվել է Վահրամաբերդ գյուղի հովիվը

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Վահրամաբերդ բնակավայրի մոտ գտնվող Կամխուտի  հրաձգարանում  պայթյուն է տեղի ունեցել , ինչի հետևանքով զոհվել է   Վահրամաբերդ գյուղի հովիվը՝ ծնված 1957 թվականին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տարածքը հանձնված է  Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազային՝ որպես  հրաձգարան:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։