Ինչու զանգվածը կրիտիկական չի դառնում

Ինչու զանգվածը կրիտիկական չի դառնում
Ինչու զանգվածը կրիտիկական չի դառնում

Անկախ Հայաստանի պատմութան մեջ ընդդիմության մշտական խնդիրն է եղել, այսպես կոչված, «կրիտիկական զանգված» հավաքելը: Դատելով նրանից, որ 20 տարում իշխանափոխություն չի եղել այն ձեւով, ինչպես որ դա ցանկացել է ընդդիմությունը, այսինքն՝ չի եղել Վրաստանի, Ուկրաինայի, արաբական երկրների նման հեղափոխություն, «կրիտիկական զանգվածը» մեր երկրում երբեք էլ չէր հավաքվել: Այսինքն՝ փողոցում չի եղել այն քանակությամբ մարդ, որպեսզի իշխանություն կողմից ուժ կիրառելու պատրաստակամությունը (որը եղել է, կա եւ կլինի) դառնա անիմաստ եւ անարդյունավետ: Եվ այստեղ հարց է ծագում՝ արդյո՞ք խոսքը միայն քանակի, թե՞ նաեւ որակի մասին է:

Բայց նախ՝ քանակի մասին: 88 թվականին «Ղաղաբաղ» կոմիտեն հայտարարում էր, որ Ազատության հրապարակում հավաքվել է մեկ միլիոն մարդ: Հարյուրավոր հազարների մասին էին խոսում 90-ականներին ՀՅԴ-ն եւ ԱԺՄ-ն, 2000-ականների սկզբին ՀԺԿ եւ «Հանրապետությունը», 2008-ին՝ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները: Այդ թվերը կեղծ են: Լավատեղյակ (հավատացնում եմ, իսկապես լավատեղյակ, պրոֆեսիոնալ) աղբյուրների վստահեցմամբ, բուն Թատերական հրապարակում կարող է հավաքվել առավելագույնը 36 հազար հոգի, իսկ եթե ավելացնենք այն տարածքները, որտեղ հիմա սրճարաններ են, ինչպես նաեւ Կարապի լճի տարածքը, որտեղ միտինգավորները միշտ շատ ավելի նոսր խմբերով են կանգնած, այդ թիվը կարող է լավագույն դեպքում կրկնապատկվել: Մոտավորապես նույն թվերի մասին կարելի է խոսել Մատենադարանի աստիճաններից մինչեւ «Պոնչիկանոց» ընկած հատվածում հավաքված մարդկանց դեպքում: Հետեւաբար, ընդդիմությունը իր լավագույն հանրահավաքների ժամանակ հավաքում է մի քանի տասնյակ հազար մարդ: Կարդալ ավելին