«Meds Yeghern». Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին խուսափեց «ցեղասպանություն» բառից

«Meds Yeghern». Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին խուսափեց «ցեղասպանություն» բառից
«Meds Yeghern». Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին խուսափեց «ցեղասպանություն» բառից

ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման իր ապրիլքսանչորսյան ուղերձում` նախկին տարիների նման կրկին անգամ խուսափել է  «ցեղասպանություն» բառից այս անգամ եւս ասելով`«Մեծ Եղեռն»:Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնը և հարգում նրանց հիշատակը, ովքեր նահատակվել են 20-րդ դարի վատթարագույն կոտորածներից մեկի ժամանակ:

Մենք հիշում ենք 99 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի դեպքերը, երբ 1.5 միլիոն հայեր են կոտորվել կամ աքսորվել Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերի ընթացքում և սգում ենք կորսված կյանքերի, այդ տղամարդկանց, կանանց և երեխաների կրած տառապանքների համար: Հանդիսավոր ոգեկոչման համար մեզ են միանում միլիոնավոր մարդիկ Միացյալ Նահանգներում և ողջ աշխարհում: Մենք այսպիսով հիշեցնում ենք ինքներս մեզ մեր ընդհանուր հանձնառության մասին, այն է՝ այնպես անել, որ մարդկության պատմության այս մութ էջերը չկրկնվեն:

Մենք արժանին ենք մատուցում և խրախուսում ենք շատացող համարձակ հայերին ու թուրքերին, ովքեր արդեն ընտրել են այս ուղին և ավելի շատ մարդկանց ենք քաջալերում անելու նույնը՝ նրանց կառավարությունների և իմ աջակցությամբ: Մենք հպարտությամբ ենք հիշում Սիրիական և հայկական օգնության ամերիկյան կոմիտեին, որn ամերիկացիների նվիրատվությունների շնորհիվ փրկել է անհամար հայերի և 1915 թվականին տեղահանված այլ համայնքների ներկայացուցիչների կյանքերը: Մենք հիշելով հարգում ենք այն հայերին, ում կյանքն անանիրավորեն խլեցին 1915 թվականին և ոգեշնչված ենք հայ ժողովրդի արտասովոր խիզախությամբ և դիմացկունությամբ՝ ի հեճուկս նման մեծ աղետի և տառապանքների: Ես ողջունում եմ ամերիկահայերն անգնահատելի ներդրումը, ամերիկյան հասարակությանը, մշակույթին և մարդկանց: Մենք բոլորս հանձն ենք առնում աջակցել հայ ժողովրդին, որովհետև նրանք աշխատում են ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ երկիր կառուցելու համար:   

Այսօր մեր մտքերն ու աղոթքները հայերի հետ են, քանի որ հիշում ենք Մեծ Եղեռնի սարսափը, հարգանքի տուրք ենք մատուցում զոհերին և վերահաստատում ենք մեր հարատև նվիրվածությունը հայ ժողովրդին և այն սկզբունքին, որ նման ոճրագործությունները միշտ պետք է հիշվեն, եթե ցանկանում ենք կանխել դրանց կրկնվելը»:

© Medialab.am