Վլադիմիր Արզումանյան. «Երազում էի հաղթել»

Վլադիմիր Արզումանյան. «Երազում էի հաղթել»
Վլադիմիր Արզումանյան. «Երազում էի հաղթել»

«Մանկական Եվրատեսիլ-2010»-ի հաղթող, Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը մրցույթից անմիջապես հետո կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ ասել է, թե  երազում էր հաղթել:

Այն հարցին, թե որպես նվեր իր հաղթանակի համար ինչ էր ուզում նա ասել է.

«Ես ուզում եմ եղբայր ունենալ, մայրս խոստացել է, որ կունենամ, եթե հաղթեմ»:

8-րդ «Մանկական Եվրատեսիլ 2010 » երգի մրցույթում Հայաստանը ներկայացուցիչը առավելագույն միավորներով հաղթող է ճանաչվել «Մամա» երգով, որի երաժշտության եւ բառերի հեղինակն ինքն է:

14 երկրների քվեարկության արդյունքում, Վլադիմիր Արզումանյանը ընդամենը մեկ միավորով առաջ անցնելով Ռուսաստանի ներկացուցիչներից, 120 միավորով զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Երրորդ տեղում Սերբիան է, չորրորդում` Վրաստանը:

Սա Հայաստանի լավագույն ցուցանիշն է մանկական միջազգային երգի այս մրցույթում:

Հաղթելով մանկական միջազգային նման մեծ մրցույթում, ըստ «Մանկական Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքի, Վլադիմիր Արզումանյանն  ասել է, թե իրեն աստղ չի համարում:

«Աստղերը երկնքում են,»,-ասել է 12-ամյա Վլադիմիրը:

© Medialab.am