Արդարադատության նախարարը պարզաբանումներ է ներկայացնում Ստամբուլյան կոնվենցիայի մասին. ուղիղ

Արդարադատության նախարարը պարզաբանումներ է ներկայացնում Ստամբուլյան կոնվենցիայի մասին. ուղիղ
Արդարադատության նախարարը պարզաբանումներ է ներկայացնում Ստամբուլյան կոնվենցիայի մասին. ուղիղ

Փաստեր՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» (Ստամբուլյան) կոնվենցիայի վերաբերյալ:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու իր տեղակալներն Ֆեյսբուքի ուղիղ եթերով փաստեր են ներկայացնում Ստամբուլյան կոնվենցիայի մասին:

Նախարարը կոնվենցիայի շուրջ ստեղծված աղմուկը արհեստական է որակում:

«Կոնվենցիան կանանց  դեմ բռնության կանխարգելման, բռնության դեպքերի բացահայտման մեխանիզմների ներդրման և դրա դեմ պայքարի մեխանզիմների մասին է: Կոնվենցիան որևէ կերպ չի նախատեսում միասեռական ամուսնությունների օրինականացում, զավեշտալի է խոսել նույնսկ նույնասեռական անձանց կողմից որդեգրման իրավունքի ճանաչման կամ նմանատիպ երևույնթերի մասին: Նաև չի ճանաչում երրորդ սեռ հասկացությունը, որովհետև հստակ տարաջատված են սեռ և գենդեր հասկացությունները»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

Նա նշեց, որ «գենդեր» հասկացությունը շահարկվում է, այնինչ Հայաստանի օրենսդրական դաշտում 2013 թվականից «գենդեր» հասկանությունը հիշատակվում է: Հետևաբար, այս կոնվենցիայի վավերցմամբ նոր տերմին չի ներմուծվում ՀՀ իրավական դաշտ:

Մանրամասները՝ տեսանյութում.