«Հարուստ» պարարտանյութ արտադրող բիոզուգարաններ. Հայաստանի 3 գյուղերում՝ էկո ծրագրի շրջանակներում

«Հարուստ» պարարտանյութ արտադրող բիոզուգարաններ. Հայաստանի 3 գյուղերում՝ էկո ծրագրի շրջանակներում
«Հարուստ» պարարտանյութ արտադրող բիոզուգարաններ. Հայաստանի 3 գյուղերում՝ էկո ծրագրի շրջանակներում

Էկոսան տիպի զուգարանները, որոնք տեղադրվել են Հայաստանի 3 գյուղերում, ոչ միայն մարդկանց օգտագործման համար գրեթե բակտերիազերծ են, այլեւ դրանց պարունակությունը 6 ամիս հետո կարելի է օգտագործել որպես պարարտանյութ:
Այս մասին ասաց «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության հիգիենայի եւ էկոլոգիական ռիսկերի բաժնի ղեկավար Լիլիկ Սիմոնյանը: Նրա ներկայացմամբ, բիոզուգարանները տեղադրվել են Խաչփար, Ֆոնտան եւ Հայանիստ գյուղերի դպրոցներում, իսկ այն գյուղացիներն էլ, որոնք ցանկացել են ունենալ նման զուգարաններ, վճարել են ընդամենը 20 հազար դրամ, իսկ զուգարանի մնացած արժեքը` 230 հազարը, կազմակերպությունն է տրամադրել:
Ընդհանուր առմամբ, 30 զուգարան է տեղադրվել: Այս բիոզուգարանները, ըստ մասնագետի, սալիկապատ են, առանձին խցերով, իսկ դպրոցներում տեղադրվածները աղջիկների եւ տղաների համար` առանձնացված:
Տիկին Սիմոնյանի խոսքերով` «Գյուղերը սոցիալապես անապահով գյուղեր են եւ այնտեղ գրունտային ջրերը բարձր են, եւ քանի որ այդ գյուղերի բնակիչներն օգտվում են հորատիպ զուգարաններից եւ հորային ջրերից, ապա վտանգը մեծ է, որ կոյուղաջրերն ու հորային ջրերը կխառնվեն: Այս գյուղերում նաեւ աղիքային ինֆեկցիաներն են շատ լինում: Ուստի եւ ջրագիծ ենք կառուցել եւ էկոսան զուգարաններ տեղադրել»:

Կարդալ ավելին