Նշտարի փոխարեն` կռփազենք. Մետրոպոլիտենի ոստիկանների բացահայտումը

Երևանի մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 15-ին, ժամը 14.30-ի սահմաններում, սառը զենք կրելու կասկածանքով, Երիտասարդական կայարանի նախասրահից բերման ենթարկեցին 21-ամյա մի երիտասարդի: Կասկածները հաստատվեցին. նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվեց մետաղյա կռփազենք:

Առաջին անգամ չէր, որ մետրոպոլիտենի ոստիկանները ուղևորի մոտ կռփազենք կամ այլ սառը զենք են հայտնաբերում: Բոլոր դեպքերում էլ արարքը դատապարտելի է, իսկ այս դեպքում` նաև անհասկանալի. Երևանի բժշկական համալսարանի ուսանողը պետք է սովորեր բժշկել, ոչ թե՝ վնասել:

Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։