ՃՈ ուժեղացված ծառայություն Գյումրիում և Վանաձորում․ հայտնաբերվել է ոչ սթափ 21 վարորդ․ Տեսանյութ

Մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները հունիսի 26-ին և  27-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել Գյումրում և Վանաձորում։

Արդյունքում՝ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել ընդհանուր 24 մեքենա։ Հայտնաբերվել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարած 21 անձ։ Բացի այդ, հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 44, թաղանթապատված դիմապակիով՝ 12 տրանսպորտային միջոց։

Ճանապարհային երթևեկության անվտանգությամբ մտահոգ մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանների ուժեղացված ծառայությունները պարբերական են։  Այս մասին տեղեկացնում են Ոստիկանությունից։