ԱՄՆ դեսպանատունը մանրամասներ է հայտնել դեսպանի՝ Սյունիք կատարած այցից

Սյունիք կատարած այցի ընթացքում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և համայնքների ղեկավարներ Մխիթար Զաքարյանին (Մեղրի), Առուշ Առուշանյանին (Գորիս) և Արթուր Սարգսյանին (Սիսիան): Սյունիքի մարզն ամենաշատն է տուժել համավարակի ու պատերազմի կրկնակի հարվածներից: Այդ մասին տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատունը:

Մարզպետն ու համայնքների ղեկավարները դեսպանին ավելի մանրամասն ներկայացրին իրավիճակը և քննարկեցին պատերազմի հետևանքով տեղահանվածներին ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող մարդասիրական օգնության տրամադրումը:

Դեսպան Թրեյսին հայ պաշտոնյաների հետ զրույցում նաև անդրադարձավ  մարզի զարգացմանն ուղղված ԱՄՆ շարունակական աջակցությանը։ 

Սյունիք կատարած այցի ընթացքում դեսպան Թրեյսին հանդիպել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և համայնքների ղեկավարներ Մխիթար…

Posted by U.S. Embassy Yerevan on Wednesday, April 21, 2021