«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
Հարգելի վարորդներ,
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը կոչ է անում չվճարել ՃՈ կողմից ձեզ ներկայացված տուգանքները և դրանք բողոքարկել դատարանում:
Արդեն բողոքարկված տուգանքների 70-80 %-ը չեղյալ են հայտարարվել դատարաններում և արդարացվել են վարորդները:
Սա խոսում է այն մասին, որ տուգանքների մեծ մասը կատարվում է օրենքի խախտումներով և բողոքարկելու դեպքում դուք կարող եք չվճարել տուգանքները:
Մյուս կողմից, բողոքարկելով տուգանքները՝ դուք ակտիվ մասնակցություն եք ունենում ընդհանուր պայքարին, որի տևականության դեպքում մենք կհասնենք մեր պահանջների իրականացմանը, որն է՝ ունենալ ապահով և արդար երթևեկության միջավայր:
Ձեր ցանկության դեպքում մենք պատրաստ ենք ձեզ օգնել բողոքարկման և դատական պրոցեսներում:
Դրա համար ընդամենը դիմեք մեզ:
Բողոքարկելու համար պետք է ներկայացնեք տուգանքի մասին վկայող նամակը և անձնագրի պատճենը:
«Դուրս մեր գրպանից»
© Medialab.am