Անկախության տոնի առթիվ Սիսիանի զորամասի զինվորական նվագախումբը անակնկալ էր պատրաստել․ Սիսիանի տարբեր թաղամասերում կազմակերպված փոքրիկ համերգներն ու զինվորական խրոխտ հնչյունները քաղաքին փոքր-ինչ տոնական շունչ են հաղորդել: Այդ մասին տեղեկացնում են Սիսիանի համայնքապետարանից։




















