Գեղարքունիքի մարզում բախվել են 3 մեքենա, մեկը կողաշրջվել է. կան վիրավորներ.Shamshyan

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 15:20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում բախվել են Mitsubishi Pajero io, Mitsubishi Grandis և ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները:  

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել «Գավառ» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

Բախման հետևանքով Mitsubishi Pajero io-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց,  կողաշրջվել, իսկ Mitsubishi Grandis-ն էլ մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում: