Փլուզում Երեւանի կենտրոնում. Փլատակների տակից դուրս են բերել 9 տուժածի

Փլուզում Երեւանի կենտրոնում. Փլատակների տակից դուրս են բերել 9 տուժածի
Փլուզում Երեւանի կենտրոնում. Փլատակների տակից դուրս են բերել 9 տուժածի

Երեւանի կենտրոնում տեղի ունեցած փլուզման հետեւանքով տուժածների առողջական վիճակի մասին տվյալները պարբերաբար թարմացվում են: Այս պահի դրությամբ, ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների վարչության պաշտոնական հաղորդագրությունը, փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 9 տուժածի:
Ըստ հաղորդագրության, Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

«Այսօր` հոկտեմբերի 25-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում, կան տուժածներ, անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը եւ 6 մարտական հաշվարկ: Փլատակներից դուրս է են բերել 9 տուժածի»,-գրված է հաղորդագրության մեջ

Պարզվել է տուժածների ինքնությունը. Կամո Կագրամանով (50 Տ.), Արման (40 Տ.), Արման Գրիգորյան (25 Տ.), Արսեն Հայրապետյան (30 Տ.), Նահապետ Բադալյան, Վոլոդյան Մաթեւոսյան, Սիրակ Թովմասյան, Էդիկ Սուքիասյան (30 Տ.) Եւ Ռոբերտ Առաքելյան (53 Տ.):

Դեպքի վայրում գտնվում է նաեւ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

«Փլուզման մասին այլ տեղեկություն դեռեւս չունենք, պատճառի մասին ընթացքում իմանալու դեպքում` կտեղեկացնենք»,- «Մեդիալաբի» հարցմանն ի պատասխան ասել են ԱԻՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

© Medialab.am