Բանակցությունները լավագույն ճանապարհն են, և սահմանազատման հարցերի հանձնաժողովը պետք է շարունակի աշխատանքը. փոխնախարար

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերի հանձնաժողովը պետք է շարունակի աշխատանքը, քանի որ բանակցությունները լավագույն ճանապարհն են: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ճի՞շտ է որ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման պայմաններում շարունակվեն հանձնաժողովի աշխատանքները:

«Հանձնաժողովի աշխատանքը պետք է շարունակվի, որովհետև բանակցությունները ամենաճիշտ լուծումն են: Այսինքն՝ ամենավատ բանակցությունները նույնիսկ ցանկալի են, քան ռազմական գործողությունները», -հայտարարել է փոխնախարարը:

Սարգսյանը նաև ասել է, որ չի կարող ասել, թե հանձնաժողովների հաջորդ հանդիպումները Մոսկվայում երբ են կայանալու:

Նշենք, որ Արման Սարգսյանը այդ հանձնաժողովի անդամ է: