Թուրքիայի Հաթայ նահանգում 5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Հաթայ նահանգում 5 մագնիտուդ  ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին  հայտնել է TRT Haber պետական ​​հեռուստաալիքը։

« 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Հաթայի Դեֆնե տարածաշրջանում»,- հաղորդում է հեռուստաալիքը։

Ըստ աղբյուրի՝ նահանգում տեղի ունեցած երկրաշարժը հաստատել է նաև բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակը (AFAD):