Հռոմի պապի վիրահատությունը բարեհաջող է անցել

Հռոմի Ֆրանցիսկոսի պապի վիրահատությունը բարեհաջող է անցել. նա գտնվում է ապաքինման փուլում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է պաշտոնական Վատիկանը:

Նշվում է, որ Ֆրանցիսկոս պապը վիրահատվել է հաստ աղիքի խնդիրների հետ կապված: Նա դեռ բուժհաստատությունում կմնա ևս 5 օր: Նշվում է, որ 84-ամյա Ֆրանցիսկոս պապն իր տարիքի համեմատ առանձնանում է առողջական լավ վիճակով:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը բուժվում է «Ագոստինո Ջեմելի»  հիվանդանոցում: