Հրդեհ՝ Երևանի 16-րդ թաղամասում

Մայիսի 18-ին, ժամը 23:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի 16-րդ թաղամասի թիվ 28 շենքի 15-րդ հարկում այրվում է գազի վահանակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։36-ին, մարվել՝ 23։41-ին։ Այրվել են գազի հաշվիչներ (8 հատ), կենցաղային իրեր (0.5 խմ), ջերմահարվել են մետաղապլաստե 2 դուռ և 2 պատուհան։

Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: