Ինքնասպանության փորձը կանխվել է. ԱԻՆ

Հոկտեմբերի 28-ին, ժամը 15:01-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բանակի փողոցի թիվ 2ա հասցեում ինքնահրկիզման փորձ է անում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Toyota Isis» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Սամվել Ա.-ին (ծնված 1953 թ.) և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ հաղորդագրությունը։