Թուրքիայի հարավ-արևմուտքում կրակը հասել է ածխով աշխատող էլեկտրակայան

Չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 4-ին, Թուրքիայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհների կրակը հասել էր ածխով աշխատող էլեկտրակայան, հայտնում են տեղական իշխանությունները:

Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։

Քեմերկոյ էլեկտրակայանում բռնկված հրդեհի պատճառով ոստիկանները տարհանել են շրջակայքում բնակվող մարդկանց:

Բնապահպաններին մտահոգված են, որ կրակը կարող է բռնկել նաև էլեկտրակայանի տարածքում գտնվող ածուխի պահեստավորման բլոկը, որը նաև կարող է հանգեցնել օդի աղտոտվածության բարձր մակարդակի:

Տեղական իշխանությունները կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում՝ բնական աղետի խորացումից խուսափելու համար: Չորեքշաբթի վաղ առավոտյան դատարկվել են բռնկվող նյութերով բեռնված բեռնատարները: