Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհվածների հարազատներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԳՆ ցավակցական հաղորդագրության մեջ ասված է. «Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում այսօր Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհվածների հարազատներին և բարեկամներին: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին»:
11.05.2021
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կազանի դպրոցում կրակոցների հետևանքով զոհվածների հարազատներին



















