Գեղհովիտ գյուղում այրվել է 40 հակ անասանկեր

Հուլիսի 3-ին՝ ժամը 16:30-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:44-ին, մարվել՝ 17:10-ին: Այրվել է 40 հակ անասնակեր։