ԱԻՆ-ը հորդորում է չայցելել «Սատանի կամուրջ»․ Հալիձոր գյուղին հարակից տարածքում սողանք է տեղի ունեցել

Արտակարգ իրավիճաների նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով քաղաքացիներին հունիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի։

«Հարգելի´ քաղաքացիներ Խնդրում ենք, անվտանգության նկատառումներից ելնելով, ս. թ. հունիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի: Հալիձոր գյուղին հարակից տարածքում սողանքի ակտիվացման հետևանքով հողազանգվածը փակել է Որոտան գետի հունը:

Սողանքային գոտուց մինչև «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը կազմում է 1.5-2 կմ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- նշվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։