«Փնտրում ենք առաջնորդներ» խորագրով արշավ-մրցանակաբաշխություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների «Զայեդի կայունության մրցանակ» նախաձեռնությունն սկսել է «Փնտրում ենք առաջնորդներ» խորագրով արշավ-մրցանակաբաշխություն, որի շրջանակներում մասնակիցները պետք է նորարարական լուծումներ և կրթական ծրագրեր ներկայացնեն առողջապահության, սննդի, ջրի և էներգետիկայի ոլորտներում։

Մրցանակաբաշխությանը մասնակցության հայտ կարող են ներկայացնել ուսումնական հաստատությունները և նորարարական կրթական կենտրոնները՝ մինչև 2020 թ․ մայիսի 20-ն իրենց վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկելով [email protected] էլ․ հասցեով։

Մրցանակաբաշխության և արշավի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել «Զայեդի կայունության մրցանակ» նախաձեռնության պաշտոնական կայքէջում՝ https://zayedsustainabilityprize.com/։