Մեղրիի լեռնանցքում տեղի է ունեցել քարաթափում՝ 120 խմ ծավալով

Փետրվարի 20-ին՝ ժամը 00:30-ին, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքում (կմ 372-ից մինչև կմ 373 հատված) տեղի է ունեցել քարաթափում՝ 120 խմ ծավալով։ Այդ մասին տեղեկացնում են հայտնում են ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։

Ըստ աղբյուրի, ճանապարհահատվածը միակողմանի փակ է։ Կատարվում են մաքրման աշխատանքներ։ Ճանապարհահատվածը բացվելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկություն: